Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը գնում է կրկնակի քվեարկության խթանման ուղով. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 27,2015 11:43

ՀՀ իշխանությունները երեկ վերջնականապես ազդարարեցին, որ ցանկանում են ընտրողներին թույլատրել նույնականացման պլաստիկ քարտերով մասնակցել թվարկությանը։

Բանն այն է, որ ԱԺ-ի երեկ ընդունած որոշմամբ ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի եւ Գագիկ Մինասյանի հեղինակած օրենսդրական փաթեթը ոչ միայն խորհրդարանի քառօրյա ընդգրկվեց, այլ նաեւ դրա քննարկման հատուկ կարգ սահմանվեց։ Ըստ այդմ, նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է նաեւ երկրորդ ընթերցմամբ քվեարկվի։ Նշված օրենսդրական փաթեթին մենք արդեն մեկ անգամ անդրադարձել ենք։ Ըստ այդմ, ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես, առաջարկվում է փոխել ԸՕ 64-րդ հոդվածում, որպեսզի ընտրողները նույնականացման քարտերով եւս քվեարկելու իրավունք ունենան։ ԸՕ-ում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ (66-րդ հոդվածում) ամրագրվում է, որ նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվում, եւ քարտերի դրոշմակնքված լինելու հանգամանքը չի ստուգվում։

Հիշեցնենք, որ նույնականացման քարտերը անձնագրին փոխարինող պլաստիկ փաստաթղթեր են, որոնց մեջ առկա է նաեւ էլեկտրոնային կրիչներ։ Այսինքն՝ նույնականացման քարտերի վրա պարզապես հնարավոր չէ ժամանակավոր դրոշմակնիք դնել, որը 12 ժամ հնարավոր չլինի մաքրել, ինչպես դա արվում է անձնագրերի դեպքում։ Մյուս կողմից նույնականացման քարտերի վրա բացակայում է քաղաքացու հաշվառման հասցեի մասին նշումը։ Հենց այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ միանշանակ կարող ենք պնդել, որ ընտրողներին նույնականացման քարտերով քվեարկելու իրավունք տալով՝ իշխանություններն ընտրությունները կեղծելու նոր եւ անսպառ հնարավորություն են ստեղծում։ Իհարկե, նման համոզմունք չէր լինի, եթե ընտրությունները հենց իշխանությունները չկեղծեին։ Բայց ողջ խնդիրն այն է, որ վերջին քսան տարիներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրությունների փորձը ցույց է տվել, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձեւերով կեղծում են ընտրությունների արդյունքները։ Իսկ իրավապահներն էլ ոչ թե կեղծիքների դեմ են պայքարում, այլ ապահովում են, որպեսզի կեղծարարները հնարավորինս անկաշկանդ կեղծեն։ Ծայրահեղ դեպքում, երբ ընդդիմությանը հաջողվել է ընտրակեղծարարի ձեռքից բռնել, կատարողները, որպես կանոն, ձեւական պատիժների են արժանացել, եւ հետագայում իշխանությունները նրանց առատաձեռն վարձատրել են իրենց «ծառայությունների» համար։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031