Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասէրը, կը մնայ փակ. yerakouyn.com

Հոկտեմբեր 27,2015 11:12

Հալէպի մէջ երկու օրէ իվեր ելեկտրականութիւնը անջատուած է՝ ելեկտրամատակարարման կեդրոնի վնասուելուն հետեւանքով։ Ջուրը եւս անհասանելի է երկու օրէ ի վեր։ Հալէպը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասէրը ցարդ կը մնայ փակուած, որուն հետեւանքով վառելանիւթ եւ սննդամթերք չի հասնիր քաղաք: Հալէպ մտնելն ու քաղաքէն դուրս գալը անհնար է, «Եռագոյն»-ին կը յայտնէ «Գանձասար»-ի խմբագիր Զարմիկ Պողիկեան:

Սննդամթերքի սակագիները աստիճանաբար կը բարձրանան, վառելանիւթի տագնապին արդիւնքով ելեկտրականութիւն հայթայթող գործիքները ( ամբերները) աւելի նուազ ժամերով ելեկտրականութիւն կը տրամադրեն բնակչութեան։ Սուրիական բանակը կ՚աշխատի ականազերծել ճանապարհն ու ետ մղել զինեալ խմբաւորումները, որոնք օրեր առաջ թափանցած էին Խանասէրի կարգ մը շրջաններն ու ականապատած ճանապարհը։

yerakouyn.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031