Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. «Պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը դատապարտված է անփառունակ տապալման». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 27,2015 11:09

«Ոտքի Հայաստանի» համակարգող խմբի անդամներից Դավիթ Հովհաննիսյանը ակցիայի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք ցանկանում են Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցով հանդիպումներ ունենալ ԱԺ խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ նախագահի հետ։ Հիշեցնենք, ուղիղ 1 տարի առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ էր ներկայացրել։

Որպեսզի նախագիծը մտներ ՚լիագումար նիստի օրակարգ, անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն, այնինչ ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվը այն ժամանակ ավելին էր։ Փաշինյանի նախաձեռնության տակ, սակայն, ընդամենը երեք պատգամավորներ ստորագրեցին՝ ինքը՝ հեղինակը, Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը: Պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը դատապարտված է անփառունակ տապալման եւ կարող է միայն ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը»,- հայտարարել էր ՀԱԿ-ը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031