Ազգային ժողովը երեկ հաստատեց Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը հատուկ՝ երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու որոշումը:
Հիշեցնենք, որ այս նախագծով հեղինակներն առաջարկում էին քվեարկել նաև նույնականացման քարտերով: Նույնականացման քարտը համարվում է անձը հաստատող փաստաթուղթ, մինչդեռ այդ օրենքի ընդունումից՝ 2012թ. հետո օրենսդրական այնպիսի փոփոխություն չի արվել, որ դրանցով նույնպես հնարավոր լինի քվեարկել: ՀՀԿ-ականները, սակայն, նույնականացման քարտով քվեարկելու հնարավորությունը ստեղծելու հետ միաժամանակ, դրանցով կրկնակի քվեարկությունները բացառելու մեխանիզմ չեն առաջարկում: Այսինքն՝ այդ քարտերի վրա դրոշմակնիք չի դրվում, որևէ սարքավորում չի ներդրվում, որը կարձանագրի տվյալ քարտով քվեարկությունը և այլն: Եվ այդպիսով քարտեր ունեցողները կարող են տարբեր տեղամասերում երկրորդ կամ երրորդ անգամ մասնակցել քվեարկությանը:
Ազգային ժողովում անգամ հանրապետական պատգամավորներն են ասում, որ այդ մեխանիզմն իրենց համար ընտրությունը կեղծելու շատ ավելի հանգիստ ու շատ ավելի հեշտ տարբերակ է: Ասում են, թե առաջիկա ընտրություններին, իսկ ավելի շուտ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին իրենց ցանկալի թվով քվեներ ստանալու համար անհրաժեշտ չի լինի օգտագործել 500-600 հազար կեղծ անձնագրեր:
Կարդացեք նաև
Արմինե Ավետյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում