Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի արյունոտ ողբերգությունն ու անարյուն երեսը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 27,2015 10:24

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 16-րդ տարելիցը: 16 տարի առաջ Հայաստանի խորհրդարանում փաստացի գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը, ոճրագործությանը զոհ գնացին Հայաստանի վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԺ փոխնախագահները, նախարար, պատգամավորներ, ընդհանուր թվով՝ ութ մարդ: Նորանկախ, պետականության, քաղաքական ավանդույթներից զուրկ, նոր կայացող, պատերազմը նոր հաղթահարած պետության համար դա պարզապես մահացու հարված էր:

Ըստ որում՝ խնդիրը բոլորովին այն անձերը չեն, որոնք զոհ գնացին այդ ահաբեկչությանը: Դա ողբերգության մարդկային կողմն է, որն անկասկած ամենաառաջնայիններից մեկն է, որն ուղղակի անսփոփ վերք է ողբերգության զոհերի բոլոր հարազատների, ընկերների համար: Սակայն մարդկային կողմից զատ, կա ոճրագործության պետական ասպեկտը, և այստեղ, իհարկե, անկախ անձերից, անկախ նրանց գործունեությանը տրվող տարբեր գնահատականներից, երբ պետության մեջ տեղի է ունենում այդ մասշտաբի ահաբեկչություն, այդ մասշտաբի ոճրագործություն, դա ինքնին հարված է պետությանն ու պետականությանը բոլոր դեպքերում:

Այսօր՝ 16 տարիների հեռավորությունից, երբ բթացել է մարդկային ցավը, մարդկային ողբերգությունը, երբ այն դարձել է միայն զոհերի հարազատների ներքին վերքը՝ անամոք, չսպիցող վերքը, շատ դժվար է գնահատել ոճրագործության պետական ասպեկտի թողած հետևանքները: Մենք հաղթահարե՞լ ենք Հոկտեմբերի 27-ը, թե՞ ոչ, մենք ողբերգությունը անցկացրե՞լ ենք մեզանով և դասեր քաղել, թե՞ դա մեզ միայն թվում է, և ըստ որում՝ հանցավոր, վտանգավոր թվացյալությամբ, քանի որ դա ցավից բացի՝ բթացնում է նաև մեր զգոնությունը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031