Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն Aravot.am-ի զրույցում ասաց, որ վերջին տվյալներով, Թուրքիայի ուղղաթիռների՝ Հայաստանի օդային սահմանը խախտելը կարծես թե պատահականություն է եղել: «Դա մեծ աղմուկ բարձրացրեց մեր հասարակության մեջ: Իմ կարծիքով այդ աղմուկը ճիշտ է, ինչի՞ համար.
Ռուսաստանը Թուրքիայի սահմանները մի քանի րոպեով խախտեց, ՆԱՏՕ-ն հավաքվեց ու Ռուսաստանին նախազգուշացրեց, որ չի կարելի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանները խախտել: Իսկ մենք ՀԱՊԿ անդամ ենք, այստեղ ընդգրկված պետությունները մեր սահմանները պետք է պաշտպանեն, այդ պետությունները չհավաքվեցին, չասացին ոչինչ:Այդ առումով ես համաձայն եմ մեր հասարակության ու պատգամավորների հետ: Ոչ թե մենք պետք է աղմուկ բարձրացնեինք Հայաստանում, այլ միացյալ ուժերի ղեկավարությունը: Ամեն անգամ ասում ենք ՝ մենք ունենք ուժեղ կառույց, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը,Ղրղըզստանը… », -ասաց Կոմանդոսը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ավելի լավ կլիներ ոչինչ էլ չասեիր: