Սեպտեմբերի սկզբին ՌՇՖ նախագահ Անդրեյ Ֆիլատովը Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին առաջարկել էր առաջադրվել, որպես ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու, որին Իլյումժինովը պատասխանել էր, թե դրա մասին կմտածի: Իսկ հոկտեմբերի սկզբներին Իլյումժինովը ТАСС-ին հայտարարել էր, թե ընտրություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե բացարձակ համոզված լինի, որ կհաղթի:
Ըստ երեւույթին այս հայտարարությունը ռուսական ԶԼՄ-ների համար հիմք է դարձել, որպեսզի տեղեկատվություն տարածեն, թե Իլյումժինովն արդեն իր թեկնածությունը դրել է: ՖԻԴԵ-ի նախագահի խորհրդական Բերիկ Բալգաբաեւը, սակայն անմիջապես հերքել է այդ ինֆորմացիայի իսկությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:
ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածության առաջադրման վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 26-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ tass.ru-ի