SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 23-ին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 4 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր հայտնի է դարձել, որ Lexus մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ Վահագն Կարապետյանը, իսկ Nissan մակնիշի 009 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Անդրանիկի 74 շենքի բնակիչ, 41-ամյա Արմեն Իգնատևոսյանը, ով, ըստ նախնական տեղեկությունների, Սարյան փողոցի 4 շենքի դիմաց բախվել է Lexus-ին, այնուհետև՝ կայանված վիճակում գտնվող Հրազդան քաղաքի բնակիչներ Աշոտ Բակլաչիյանին պատկանող Mercedes մակնիշի 96 PO 996 համարանիշի և Հարություն Հարությունյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 04 ԼR 072 համարանիշի ավտոմեքենաներին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը սպասարկում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` SHAMSHYAN.com-ի կայքում