Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ծանրորդները մեկնում են Կազան, այնտեղից էլ Հյուսթոն՝ աշխարհի առաջնություն

Հոկտեմբեր 26,2015 21:33

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց (Ծաղկաձորում) եւ կանանց (Աբովյանում) ազգային հավաքականները երեկ ավարտել են հայաստանյան նախապատրաստությունը նոյեմբերի 20-ին Հյուսթոնում մեկնարկող աշխարհի առաջնությանը եւ հոկտեմբերի 28 լույս 29-ի-ի գիշերը մեկնում են Կազան՝ վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնելու:

Աշխարհի առաջնությունում, որը 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, ընդհանուր առմամբ մրցահարթակ կմտնեն 11 ծանրորդներ: Նրանք են:

Տղաներ. 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 77 կգ՝ Տիգրան Վ. Մարտիրոսյան եւ Անդրանիկ Կարապետյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան:

Աղջիկներ. 53 կգ՝ Աննա Գովելյան, 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 69 կգ՝ Նազիկ Ավդալյան, 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Հիշեցնենք, որ մեր տղաների ընտրանին պայքարելու է հինգ, իսկ աղջիկներինը՝ 2-3 ուղեգրի համար:

Կանանց հավաքականի կազմից դուրս է մնացել Մելինե Դալուզյանը, որին փոխարինել է Սոնա Պողոսյանը: Պատճառն այն է, որ Մելինեն, որը մասնակցել է հավաքներին, երկու վիրահատությունից հետո չի հասցրել մինչեւ վերջ վերականգնել աջ արմնկահոդի մկանի գործունեությունը եւ մրցման ժամանակ թեւը մինչեւ վերջ չբացելու դեպքում մրցավարները կարող են դիտարկել որպես վարժության ոչ մաքուր կատարում, հետեւաբար, գնահատել զրո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031