Այն երկրները, որտեղ մարդիկ անվտանգ են համարում գիշերը միայնակ տուն գնալը, ներկայացված են «Գելլափ օրենք եւ կարգապահություն» 2015 թվականի վարկանիշում. տեղեկացնում է «The Independent»-ը:
Գելլափի հրապարակած վարկանիշում ներկայացված է, թե որքան անվտանգ են մարդիկ իրենց զգում, եւ իրավապահ մարմինների հետ նրանց փորձը: Զեկույցի համար հիմք են հանդիսացել 2014 թվականին 141 երկրներում չափահասների հետ արված 142.000 հարցազրույցները:
Դրանց ընթացքում հեղինակները զրուցակիցներին հարցրել են. «Դուք Ձեզ անվտա՞նգ եք զգում երեկոյան քայլելիս այն քաղաքում կամ տարածքում, որտեղ Դուք ապրում եք»:
Ըստ հարցումների՝ Հայաստանը 82% «այո» պատասխանում հայտնվել է լավագույն տասնյակի 9-րդ հորիզոնականում: Մնացած 9-ը երկրներն են՝ Ավստրիան, Տաջիկստանը, Սլովենիան, Ինդոնեզիան, Ռուանդան, Իսպանիան, Նորվեգիան, Հոնգ Կոնգը եւ Սինգապուրը:
Կարդացեք նաև
Ամենաշատ «ոչ» պատասխանը ստացած երկրների ցանկում են Վենեսուելան, Գաբոն, Կոնգոն, Հարավային Աֆրիկան, Պարագվայը, Աֆղանստանը, Բոտսվանան, Լիբերիան, Բրազիլիան եւ Զամբիան:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ