Այսօր լրանում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների դադարեցրած հացադուլի տասներորդ օրը: Նրանց հարազատները դեռ տասը օր առաջ էին լրատվամիջոցներին հայտարարել, որ հացադուլը դադարեցվում է ընդամենը տասը օրով, իսկ տասը օրից հետո ցմահ դատապարտվածները կդիմեն ծայրահեղ քայլերի:
Հիշեցնենք, որ նրանք սպասում էին նախագահին ուղարկած իրենց նամակի պատասխանին: Նախագահականից տեղեկացրել էին, որ պատասխանը տասը օրից չի ուշանա:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը հացադուլը վերսկսելու մասին տեղեկություններ չունի, ասում է՝ եթե սկսած լինեին, ինքը կիմանար. «Մարդիկ իրենց բարձրացրած հարցերի պատասխանին են սպասում, այսինքն, օրենքի կիրառման մասով, գործերի վերանայում եւ որոշակի հստակություն ապագայի վերաբերյալ: Մարդիկ անելանելի վիճակում են գտնվում»:
Հիշեցնենք, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 13-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում էին պատրաստել՝ պահանջելով օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ