Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Գալոյանի հանդիպումները Բրազիլիայի Դաշնային Սենատում

Հոկտեմբեր 26,2015 19:43

Հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի հերթական նիստին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված էր Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը:

Հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալոիզիո Նունես Ֆեռեիռան իր խոսքում կարևորեց 2015թ. հունիսի 2-ին Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` ընդգծելով Սենատի որոշման պատմական նշանակությունը ինչպես ապագա ցեղասպանությունները բացառելու, այնպես էլ մարդկության դեմ կատարած հանցագործություններն անպատիժ չթողնելու տեսանկյունից:

ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, իր հերթին, երախտագիտություն հայտնեց դաշնային սենատորներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար` առանձնահատուկ ընդգծելով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալոիզիո Նունես Ֆեռեիռայի և սենատոր Ժոզե Սեռռայի մեծ դերակատարությունը: Նա նշեց, որ այս որոշումը պատմական հետևանքներ կունենա և կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` նոր հեռանկարներ ստեղծելով երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման գործում:

ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ Ցեղասպանության ճանաչման ընթացքում հայամետ դիրքորոշմամբ և առանձնակի սկզբունքայնությամբ ու հետևողականությամբ աչքի ընկած դաշնային սենատորները իրենց ներդրումը կունենան Բրազիլիա-Հայաստան բարեկամության խմբի ձևավորման, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության ամրապնդման գործում:

Դեսպան Գալոյանը նաև առանձնազրույց ունեցավ Սենատի նախագահի աշխատակազմի ղեկավար, մինչ վերջին ժամանակներս զբոսաշրջության նախարար Վինիսիուս Լաժեսի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Բրազիլիայի և Հայաստանի խորհրդարանների նախագահների փոխայցելությունների օրակարգը: Վինիսիուս Լաժեսը տեղեկացրեց, որ Բրազիլիայում առկա քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով հետաձգվել է Սենատի նախագահի այցի իրականացումը Հայաստան, սակայն վերահաստատեց, որ այն գտնվում է նախագահի արտասահմանյան ուղևորությունների օրակարգում:

Հայաստանի դեսպանը առանձնազրույցներ ունեցավ նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության 32-րդ նախագահ, «Աշխատավորների կուսակցության» խմբակցության ղեկավար, «Ուժ և միություն» քաղաքական դաշինքի առաջնորդ, սենատոր Ֆերնանդո Կոլորի հետ:

Դեսպան Գալոյանը հանդիպումներ ունեցավ նաև Բրազիլիայի «Սոցիալ-Դեմոկրատական», «Ժողովրդավարական շարժում», «Առաջադիմական», «Հանրապետական», «Սոցիալիստական», «Ժողովրդավարներ» կուսակցությունների, ինչպես նաև «Մեծամասնություն» ու «Սոցիալիզմ և ժողովրդավարություն» խորհրդարանական դաշինքների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031