Հոկտեմբերի 25-ին Գերմանիայի Քյոլն քաղաքի «Tanzbrunnen» համերգասրահում տեղի ունեցավ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Գերմանահայ գործարարների միության և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից` Քյոլնի հայ համայնքի աջակցությամբ:
Համերգին ներկա էին Բոննի քաղաքապետ Աշոկ-Ալեքսանդր Սրիդհարանը, Քյոլնի քաղաքային խորհրդի անդամներ, գերմանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և լրագրողներ:
Հանդիսատեսին բացման խոսքով դիմեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Նա հիշատակեց Կոմիտասի խոսքերն այն մասին, որ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը: Այս իմաստով հայկական պարը մեր քաղաքակրթության վառ ապացույցն է:
ՀՀ ԱԳՆ