Հոկտեմբերի 24-ին Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքում մեկնարկեց “SEMINCI” հոբելյանական 60-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում ներկայացվեց Ռոբեր Գեդիգյանի Հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին պատմող «Խենթ պատմություն» (“Une histoire de fou”) ֆիլմը:
Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրեցին ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, դերասանուհի Արիան Ասկարիդը և իսպանացի գրող և հրապարակախոս Անտոնիո Գուռիարանը, ում «Ռումբը» ինքնակենսագրական նովելի հիման վրա նկարահանվել է ֆիլմը:
Ռոբեր Գեդիգյանի նոր Ֆիլմի անդրադարձել են բազմաթիվ իսպանական լրատվամիջոցներ:
Կինոփառատոնը շարունակվելու է մինչ հոկտեմբերի 31-ը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ