Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. Պատգամավորները «օդ են ցնցում» ամբիոնի մոտ

Հոկտեմբեր 26,2015 17:09

«Դուք կարողացաք օգտվել իմ բարկությունից: Ձեզ մաղթում եմ կայքերում բազմաթիվ այցելություններով հոդվածներ»,- այսօր խորհրդարանում իր զայրույթը լրագրողների վրա պարպեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը`դիմելով լրագրողներին:

Օմբուդսմենը, հիշեցնենք, Ազգային ժողովում ներկայացնում է ՄԻՊ 2015 թվականի տարեկան զեկույցը:

Լրագրողների հետ զրույցում, նա անկեղծացավ`որոշ պատգամավորների հաջողվել է իրեն բարկացնել: Կարեն Անդրեասյանը գտնում է, որ դրանից լրագրողներն օգտվել են:

«Այնպիսի սրություն, ինչպիսին կա մեր հայտարարությունում և զեկույցում, իմ կոլեգաներն ուղղակի շոկի մեջ կնկնեն: Դա ոչ թե նրանից է, որ իրենց երկրում խնդիրներ չկան, այլ որ Օմբուդսմենի ավելի մեղմ հայտարարություններ մյուս հասարակություններում ցնցումներ են առաջացրել: Այն, որ մեր հասարակությունը իմունիտետ ունի կամ չի ցնցվում, դա մեր խնդիրը չէ: Եվ ցնցողները ոչ թե պետք է այստեղ ամբիոնի մոտը օդը ցնցեն, այլ պետք է գնան գործ անեն և իրենց ձախողված քաղաքականության մեջ չփորձեն մեղադրել Օմբուդսմենին: Սա վերաբերվում է իշխանական և այն ընդդիմադիր գործիչներին ովքեր փորձում են հիվանդ գլխից խնդիրը փոխանցել առողջ գլխին: Առողջ գլուխն այսօր Հայաստանում հազվագյուտ ինստիտուտ է, և այդ ինստիտուտներից մեկը, այնպես որ թող մտածեն իրենց հիվանդ գլուխների մասին»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանին խիստ քննադատեցին ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Արամ Մանուկյանը:

Կարեն Անդրեասյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ զերծ է մնալու քաղաքական ցանկացած գնահատականից եւ քաղաքական իրադարձությունների մեկնաբանումից: Ավելին՝ ասաց, որ այն օրը, երբ դա անի, հրաժարական է տալու: Այլապես, ըստ նրա, այդպիսով դավաճանում ես քո սահմանադրական և օրենսդրական պատվերները, որոնք տրված են օրենքով: Կարեն Անդրեասյանը նաեւ նշեց, որ իր ղեկավարած կառույցը երբեք պատվերներ չի ստացել և չի էլ ստանա. իրենք աշխատում են առանց պատվերների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031