Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարզասերը չի սիրում իրեն զրկել հաճույքներից ու գալ, աջակցել իր հավաքականին (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26,2015 17:07

Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը՝ ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում անցկացված մաս-ռեսթլինգի Եվրոպայի բաց առաջնության եւ աշխարհի գավաթի 2-րդ փուլի ավարտից հետո, որտեղ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ութ երկրների պայքարում ընդհանուր առմամբ նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ:

Aravot.am-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահն անակնկալի եկած ասաց. «Հայաստանում սպորտը զարգանում է: Մենք Եվրոպայի բաց առաջնություն եւ աշխարհի գավաթի փուլ ենք անցկացնում, բայց դահլիճը կիսադատարկ է: Մինչդեռ, դրա համար, կարծես, ամեն ինչ արել էինք: Ստացվում է, որ հայ ազգը չի ցանկանում իրեն խրախճանքներից զրկել, գալ ու սեփական հարկի տակ իր մարզիկներին ոգեւորել, աջակցել: Այս երկու օրվա ընթացքում ինձ ամենաշատը անակնկալ են պատճառել թեկուզ հենց իմ ընկերները, որոնք համացանցում չորս հազարից ավելի են: Ես բոլորին էլ մի քանի անգամ գրել եմ: Եթե միայն նրանց 20 կամ 10 տոկոսը գար, դահլիճը լեցուն կլիներ»:

artavazd3 artavazd2 artavazd1 artavazd

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031