«Դուք պետք է հարձակվող լինեք, ոչ թե պաշտպանվող, դուք փորձում եք անընդհատ մանեւրել եւ պաշտպանություն եք փնտրում ԱԺ-ում: Սխալ հասցեով եք եկել, խախտումները հենց էս դահլիճում են տեղի ունենում: Ձեր զեկույցը ադեկվատ չի մեր իրականությանը: Անուններ չեք նշում: Կարա՞ք չէ նշեք, Սուրիկ Խաչատրյանի հետ կապված կարելի է ֆիլմեր նկարել: Էդ ընտանիքի մասին կարելի է դասագրքեր գրել, թե ինչպես կարող է պաշտոնյան օգտագործել իր իրավունքները՝ մարդկանց ահաբեկելու, ճնշելու համար: Մի քիչ համարձակ հարձակվեք, ձեր ֆունկցիան իշխանության կողմից քարկոծվելն է: Կհանեն՝ ոչինչ, բայց բարի անունով կգնաք՝ որպես մարդու իրավունքների իսկական պաշտպան»,- այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպիսի խորհուրդներ էր տալիս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ նրա 2014-ի զեկույցի քննարկման ժամանակ:
Ըստ նրա՝ այդպես քաղաքավարի, հուշիկ-մուշիկ չպետք է Կարեն Անդրեասյանը լինի. «Չգիտե՞ք, որ Հայաստանում գողական աշխարհը հարց է լուծում: Գողական աշխարհը սխոդկաներ է անում Հայաստանում, իշխանությունը հանդուրժողական է: Գողական աշխարհը ՀՀ-ում մարդու իրավունքների դաշտում հարց լուծող է: Դուք պետք է լինեք ագրեսիվ, միջավայրը նենց չի, որ այդպես քաղաքավարի հարց լուծեք»:
Հեղինե Բիշարյանը համակարծիք էր Արամ Մանուկյանի հետ. «Այո, ինտելեկտուալ չի լինի, մենք պետք է ուժեղացնենք մեր օմբուդսմենին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արամ ջան, ինքը ծեծվել չի սիրում