ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքված մի շարք ՀՀ քաղաքացիներ Անդրեաս Ղուկասյանի գլխավորությամբ ցանկանում են նամակ փոխանցել Ազգային ժողով: Չնայած, որ նամակներ փոխանցելու համար վաղուց է, ինչ կա հատուկ սահմանված կարգ և հատուկ բաժին, որը զբաղվում է նամակների առաքմամբ ԱԺ-ում, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքվել են քաղաքացիներ, հարգելով վերջիններիս, քաղաքացիներին ու հատկապես Անդրեաս Ղուկասյանին տեղեկացրել ենք, որ ես պատրաստ եմ անձամբ ստանալ բերված նամակը, տանել համապատասխան գրանցման և հանձնել հասցեատիրոջը, սակայն ՀՀ քաղաքացի Անդրեաս Ղուկասյանն այդ առաջարկը, որը ամենևին պարտավորված չենք կատարել, մերժել է հայտնելով, թե իրենք կոմպրոմիսների չեն գնում:
Այս փաստը, խոսում է այն մասին, որ Անդրեաս Ղուկասյանը բնավ չունի նամակ փոխանցելու նպատակ, և, հավանաբար, իր շարժառիթներ այլ են, ինչի մասին գուցե տեղյակ չեն անգամ հավաքի մասնակից քաղաքացիները:
Այն քաղաքացիներին, ում նպատակն իսկապես նամակ ուղարկելն է Ազգայինի ժողով, ևս մեկ անգամ հայտնում եմ, որ պատրաստ եմ անձամբ ստանալ այդ նամակն ու փոխանցել:
Ավելին, եթե պարոն Ղուկասյանն ընդունելություն է հայցում, ապա նախ պետք է նկատի ունենա, որ Ազգային ժողովում սկսվել են չորսօրյա նիստերի աշխատանքները:
Կարդացեք նաև
Եթե պարոն Ղուկասյանն իսկապես նպատակ ունի իր կամ ՀՀ ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիների մտահոգությունները փոխանցել ՀՀ ԱԺ նախագահին կամ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, ապա պատրաստ եմ ընդունել պարոն Ղուկասյանին և քննարկել բոլոր հարցերը, որոնք էլ իմ կողմից, պաշտոնիս անձնագրին համապատասխան, կներկայացնեմ ՀՀ ԱԺ ղեկավարությանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայան