Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Պապոյանի նախագահությամբ քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Խաչատրյանի, որը մեղադրվում է ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Այսօր դատական նիստը կարճ տեւեց:
Ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը հրաժարվեց հանրային պաշտպան Արամ Ղազարյանի ծառայությունից, նրա պաշտպանությունը ստանձնեց Վարդուհի էլբակյանը: Փաստաբանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու պահանջով: Դատարանը բավարարեց Վարդուհի Էլբակյանի միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով նոյեմբերի երեսունին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ