Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Այդ խմբի պահանջն անհիմն է»

Հոկտեմբեր 26,2015 16:12

«Այն հարցերը, որոնք ներկայացրեցիք, չեմ կարծում, որ իրենք դրանցից որեւէ մեկի համար որեւէ հիմնավորումներ հստակ ներկայացնեն: Եվ եթե իրոք այդ խումբը, չէի ասի, քաղաքական ինչ-որ լուրջ կազմավորում է, իրոք, որեւէ մտահոգություն ունի մեր երկրի ապագայի հետ կապված, ապա պետք է ծանոթանա բարեփոխված Սահմանադրության նախագծի հետ եւ գնա «այո» ասելու: Միայն այդ դեպքում է, որ կարող է իր մտահոգությունները փարատել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն`անդրադառնալով խորհրդարանի շենքի մոտ չորս օր նստացույց հայտարարած «Ոտքի Հայաստան» միավորմանն ու նրանց պահանջներին: Հիշեցնենք, վերջիններս պահանջում են, որ Ազգային ժողովում քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակվեն 2012-2013 համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակայող քաղաքացիների ցուցակները, հրապարակել 2012 թվականից ի վեր կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկություններ:

ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, նման հարցադրումները իրենց չեն մտահոգում, քանի որ հիմնավորում չունեն: Ավելին, նա հայտարարում է, որ այդպես հնարավոր չէ ճնշում գործադրել իշխանության վրա:

Դեկտեմբերի 1-ին մեկնարկում է «Նոր Հայաստանի» նախաձեռնած անժամկետ նստացույցը, որի ժամանակ նաեւ անհնազանդության կոչեր են հնչելու: «Եթե որեւէ անօրինական քայլ այդ գործընթացում եղավ, ապա պետությունն իր օրինական միջոցներով, պետք է փորձի նախաձեռնողներին հասկացնել, որ անօրինական քայլերը մեր երկրում անընդունելի են»,- ասաց Գագիկ Մելիքյանը: «Անօրինական քայլեր» ասելով՝ նա նկատի ունի. «Հակասահմանադրական, հակաօրինական ցանկացած քայլի պատասխան տրվելու է օրենքի ուժով»:

Հանրաքվեից առաջ կունենա՞նք թեժ, լարված ներքաղաքական իրավիճակ`մեր հարցին, պարոն Մելիքյանն ասաց. «Որեւէ մեկը չի ցանկանա հանրաքվեից առաջ ունենալ լարված, թեժ քաղաքական իրավիճակ: Նրանք, ովքեր կցանկանան հանրաքվեից առաջ լարված, թեժ քաղաքական իրավիճակ ստեղծել, կարծում եմ, որ Հայաստանի լավ ապագան իրենց չի մտահոգում եւ ջուր են լցնում նրանց ջրաղացին, ովքեր կցանկանան Հայաստանը տեսնել քաոսի մեջ»:

Հիշեցնենք, անցյալ տարի, երբ «Հիմնադիր խորհրդարանը» ավտոերթով գնում էր Արցախ`պահանջելու ՀՀ իշխանությունների հրաժարականը, Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ նրանք թուրքաադրբեջանական գումարներով են գործում: Այդ հայտարարությունը «Հիմնադիր խորհրդարանը» վիճարկեց դատարանում`պահանջելով, որ Գագիկ Մելիքյանը փաստեր ներկայացնի կամ ներողություն խնդրի: Դատարանը հայցը անհիմն համարեց, Գագիկ Մելիքյանն էլ հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031