Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՆ. Առգրավվել է 9 հատ տիրազուրկ խեցգետնորսիչ

Հոկտեմբեր 26,2015 14:49

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19–23.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 312.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 252.0հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 5 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 42.5կգ /104հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, Նորքի-տուն ինտերնատ ՊՈԱԿ և Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Շիրակի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 2.5կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է  նաև 9 հատ տիրազուրկ խեցգետնորսիչ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3մլն. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031