Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. «Ղարաբաղի անկախության ճանաչումը Բաքվում կդիտարկվի որպես սադրիչ քայլ»

Հոկտեմբեր 26,2015 14:35

«Հստակեցնեմ, ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Բաքվում կդիտարկվի որպես սադրիչ քայլ»,-դիտարկմանը` Ջեյմս Ուորլիքի հերթական պրոադրբեջանական հայտարարությունը այն մասին, որ Ղարաբաղի ճանաչումը կհանգեցնի Ադրբեջանի վտանգավոր ռազմական պատասխանին, արդյոք ավելի չի՞ վնասում բանակցություններին և այն չի՞ նշանակում, որ պատասխանատվությունը պարոն Ուորլիքը թողնում է հայկական կողմի վրա, ՀՀ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ասուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսպես արձագանքեց ու հավելեց. «Ես չեմ կանխատեսում, որ պատերազմ կսկսվի, այլ ասում եմ, որ սա կարող է դիտվել որպես սադրանք, հանգեցնել լարվածության մեծացմանը, հատկապես հիմա, երբ լարվածությունն ու բռնությունները շատ են»:

Ջեյմս Ուորլիքը շեշտեց, որ կողմերից ոչ մեկը չպետք է սադրիչ գործողություններով սրի այդ լարվածությունը:

Անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե լարվածությունը կթուլանա, եթե հայկական ուժերը դուրս բերվեն ԼՂ ամբողջ տարածքից` որակելով այն որպես շանտաժ: Այս առիթով համանախագահն ասաց. «Նկատառումն այն է, որ պետք է համընդգրկուն լուծում: Չեն կարող մի հարց վերցնել ու ընդունել որպես հիմք, բոլոր սկզբունքները պիտի քննության առնվեն: Սխալը, որ երկու կողմերն անում են, դա այն է, որ ընտրում են մեկ տարր ու սկզբունք ու դրա շուրջ կառուցում բանակցությունները: Բայց ես կարծում եմ, որ նախագահները գիտակցում են, որ տևական խաղաղության համար տարբեր տարրեր ու սկզբունքներ պիտի հաշվի առնվեն»:

Հարցին` ի՞նչ նոր մեխանիզմներ կարող է առաջարկել, պարոն Ուորլիքը պատասխանեց. «Կողմերը պետք է հարգեն հրադադարը: Մենք չունենք միջոցներ հրադադարի արդյունավետ մոնիտորինգ իրականացնելու համար: Կողմերից ամեն մեկը մեղադրում է, որ մյուսն է նախահարձակ լինում, բայց մենք փաստերը ճշգրտելու հնարավորություն չունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    անգլո-աղվես

  2. hovakim says:

    Մենք հարսանիք չանենք,ինչա հարևանի էշը խռտնում է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031