Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ հեռախոսը գաղտնալսվում է». ԱԺ-ում ահազանգեց Հեղինե Բիշարյանը

Հոկտեմբեր 26,2015 14:24

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2014-ի զեկույցի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանատու հայտարարություն արեց:

Նրա խոսքերով՝ «Անօրինական գաղտնալսումները, որ համատարած կա եւ դրա մասին բոլորս գիտենք, չգիտենք որտեղից ինչ հրահանգներ են ստանում եւ սկսում են գաղտնալսումները մարդկանց նկատմամբ, ինչպե՞ս կարող ենք դրա դեմն առնել»:

Օմբուդսմենը պատասխանեց, որ մենք չենք ունեցել գեթ մեկ դիմում, որտեղ կար հիմնավոր որեւէ, գոնե ուղղորդող, առաջնային մակարդակի համար բավարարող մի բան, որ կարողանայինք գործընթաց սկսել եւ գոնե հարցում անել այն մարմիններին, որոնք ունեն այդ հնարավորությունը: Բայց գիտենք, որ ՀՀ-ում այդ գործընթացը բավարար չափով կանոնակարգված չէ»:

Ըստ նրա, օրենսդրական բաց կա:

Հեղինե Բիշարյանը արձագանքեց՝ «Որ ասում եք, թե չունեք դիմում, ես հիմա հրապարակային ասում եմ այդ մասին, որ կան գաղտնալսումներ»:

Կարեն Անդրեասյանը հորդորեց կոնկրետ օրինակ բերել, Հեղինե Բիշարյանն էլ ասաց. «Կոնկրետ ես ասում եմ, որ իմ հեռախոսը գաղտնալսվում է: Ես սա բարձրաձայն ասում եմ: Ինչի համար՝ չգիտեմ, ես այս երկրում հեղաշրջում չեմ կատարում: Ես բաց, հրապարակային խոսացող մարդ եմ, ինչ մտածում եմ, ասում եմ բարձրաձայն»:

Կարեն Անդրեասյանը մի պահ շվարեց Բիշարյանի հայտարարությունից եւ ասաց, որ այն ընդունում է որպես բանավոր դիմում եւ հենց այսօր վարույթ կհարուցի եւ կզբաղվեն դրանով. «Հուսամ, որ այդ հայտարարությունը որեւէ չափով ողջամիտ տեղեկատվություն կպարունակի, որի հիման վրա հնարավոր է անել քննություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031