ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, կգործեն ամեն օր:
Ըստ այդմ, առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:
Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրություն
Կարդացեք նաև