Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մոլերն» ու սուպերմարկետները տոնավաճառներին «նեղն են» գցել

Հոկտեմբեր 26,2015 14:30

Տոնավաճառների առեւտրականների գործերը լավ չեն. ասում են՝ «ժամերով պարապ նստում ենք, առեւտուր չկա, մարդ չկա»: «Առավոտի» հետ զրույցում տարբեր տոնավաճառների առեւտրականները վստահեցնում են, որ ինչ էլ որ վաճառում են՝ հազիվ հասցնում են վարկերը, պարտքերն ու տեղի վարձը վճարել. «Տակը մի երկու կոպեկ բան ա մեզ մնում՝ ընտանիքը պահելու համար: Մարդկանց ձեռը փող չկա, եկողն էլ էնքան ա խնդրում, որ գին գցենք, վերջում մի կտոր ապրանքից մեզ համարյա օգուտ չի մնում, ասում ենք՝ գոնե իրա գնով տանք, որ վարկի տոկոսը տանենք փակենք»:

«Մալաթիա» տոնավաճառի առեւտրականներից մեկն էլ ասաց՝ առեւտուրը սեզոնային է, մեկ՝ ուսումնական տարուց առաջ են քիչ թե շատ նորմալ առեւտուր անում, մեկ էլ՝ գարնանը. «Էլ առաջվա պես չի, «դաժե» Նոր տարուն կարգին առեւտուր չի լինում: Առաջ Նոր տարվա դեմ էնքան լավ առեւտուր էր լինում, որ դժգոհելու տեղ չունեինք: Հիմա էլ տենց չի, յոլա ենք գնում»:

Առեւտրականներն, ինչպես իրենք են ասում՝ կառավարությունից լավ են զգում, թե երկրում ինչ վատ վիճակ է: Հագուստի առեւտրով զբաղվող տիկին Սուսաննան մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի շատ հաճախորդներ է կորցրել. «Ես «պաստայաննի կլիենտներ» շատ ունեի, համարյա ամեն ամիս առեւտուր էին անում ինձանից: Հիմա չեն երեւում, հազարից մեկ են գալիս, ասում են՝ գործերը լավ չի, ձեռները փող չկա, Ռուսաստանից ուղարկած փողն էլ փոխում են՝ կոպեկներ է դառնում, էդ մարդիկ եղած փողն ուտելու վրա են ծախսում, էլ մի կտոր ավելի շոր առնելու փող չի մնում: Բացի դրանից, երկրում մարդ չի մնացել: Էլ չեմ ասում՝ էդ մոլերը մեր գործերին խփեցին»:

«Առավոտի» հետ զրույցում «Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Դանիելյանն էլ ասաց, որ ինքը նորածինների համար նախատեսված ապրանքներ է վաճառում ու էլի նկատել է՝ «Ամեն օր հեռուստացույցով լսում ենք՝ այսքան երեխա է ծնվել, որ համեմատում ենք՝ ծնելիությունն էլ է պակասել, ես անձամբ իմ գործով եմ դա զգում»: Հ/կ-ի նախագահն ասում է՝ մանր առեւտրով զբաղվողները ծանր կացության մեջ են, մեծ վարկեր ունեն ու չեն կարողանում տակից «դուրս գան». «Մենք խնդրում ենք, որ կառավարությունը մի միջոց ձեռնարկի, որպեսզի այդ տոկոսավճարների հարցը լուծվի, չենք հրաժարվում վճարելուց, բայց գոնե այնպիսի մեխանիզմ լինի՝ սառեցնեն, արձակուրդ տան, որ սեզոնին հենց գործ լինի՝ սկսենք վճարել: Հիմա մի օր տոկոսի վճարումը ուշացնում ենք՝ մեզ սեւ ցուցակի մեջ են գցում, ու էլ չենք կարող նորից վարկ ստանալ:

Մյուս կողմից էլ տոնավաճառների տերերն էլ առեւտրականներին պիտի այնպես վերաբերվեն, ինչպես մենք՝ մեր հաճախորդներին: Օրինակ՝ հաճախորդ չկորցնելու համար պարտքով եմ տալիս, գին եմ իջեցնում, իսկ տոնավաճառների տերերը երկու ոտքը մի կոշիկի մեջ են դրել ու ասում են՝ պիտի էսքան դոլար տաս, վերջ, ու անպայման դոլարով են պահանջում, տեղի վարձն էլ շատ թանկ է լինում: Բայց չեն մտածում, որ էդպես քիչ-քիչ կկորցնեն էդ առեւտրականներին»:

«Ոսկերչությամբ զբաղվող ՓՄՁ հայկական միավորում» հ/կ նախագահ Արմեն Բաբայանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարությունն այնպիսի քաղաքականություն է վարում, որի արդյունքում տոնավաճառները, մանրածախ կետերը կփակվեն. «Ես, շփվելով ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների հետ, այն գիտակցությանն եմ եկել, որ ուզում են տոնավաճառները դուրս մղեն դաշտից, փակեն: Տոնավաճառները խանգարում են մեծածախ առեւտրի կետերին՝ «մոլերին», սուպերմարկետներին»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031