«Ինչպես յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այս քարոզարշավի ընթացքում լինելու են մարզային հանդիպումներ»,- հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, ասաց ԱԺ պատգամավոր, «Այո»-ի շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե ի՞նչ տիպի հանդիպումներ են լինելու նա պատասխանեց, որ յուրաքանչյուր տարածքում առանձնահատուկ մոտեցում կլինի: Եվ «Այո»-ի շտաբը ըստ տարածքի կկողմնորոշվի:
Մեկ այլ հարցի, թե արդյոք շտաբին կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ սահմանադրական փոփոխություններին այո քվեարկեն, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կարծում է իրենց կհաջողվի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ