Լրահոս
Օրվա լրահոսը

«7.5 հազար հոգով հանդիպեինք Գալուստ Սահակյանի հետ՝ կվախենար, կփախներ»

Հոկտեմբեր 26,2015 13:08

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը Ազգային ժողովի դիմաց նստացույց է սկսել:

Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունն իրենց օժանդակում է. «Մենք առհասարակ որեւէ մեկի հետ պայմանավորվածության մեջ ժողովրդի մեջքի հետեւում չենք մտնում, մեր բոլոր գործողությունները հրապարակային են, պարզ են: Դուք տեսաք մեր կլոր սեղանները, որոնք նախադրյալ էին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծմանը, մեր դիրքորոշումները հրապարակային ներկայացրել ենք, այդ օրվանից առ այսօր որեւէ բան չի փոխվել: Հոկտեմբերի 1-ին մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը՝ ինչպես ենք մենք տեսնում մեր երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին հասնելու ճանապարհը, դա էլ շարունակում է մնալ մեզ համար գործողությունների ուղեցույց: Մենք համագործակցում ենք բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ՝ կուսակցությունների, շարժումների, միավորումների, բաց ենք համագործակցության համար»:

Հարցին, թե ինչո՞ւ է Ազգային ժողովի դիմաց 5-6 քաղաքացի, եթե դիմումին միացել է 7.5 հազար քաղաքացի, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «7.5 հազար հոգով հանդիպեինք Գալուստ Սահակյանի հետ՝ կվախենար, կփախներ»:

Նա նշեց, որ յուրաքանչյուր գործողություն պետք է իրականացվի այն չափով, որքան անհրաժեշտ է. «Եթե չկա խնդիր թվացյալ տպավորություն ստեղծել հանրության մոտ, որ մարդաշատ հավաքները իմիջային նշանակություն ունեցող հանգամանքներ են, ապա ցանկացած գործողություն պետք է ունենա ճիշտ այնքան մարդ, որքան դրա համար անհրաժեշտ է: Մենք եկել ենք պահանջելու հանդիպում, մենք եկել ենք ներկայացնելու 7.5 հազար մարդկանց ստորագրած պահանջ, մենք ունենք մանդատ այդ մարդկանց կողմից այդ գործողությունների համար, եւ դրա համար այստեղ ակցիայի ավելի մեծ քանակով մասնակից անհրաժեշտ չէ»:

Հիշեցնենք՝ իր դիմումով «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը պահանջում է Ազգային ժողովում քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012, 2013 համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակայող քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012 թվականից ի վեր կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկություններ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031