Նախկինում տեղեկացրել ենք, որ Կողբ գյուղի տարածքում պետավտոտեսուչը հարվածել է երեւանցի մի վարորդի, նաեւ վիճաբանել Տավուշի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի վարորդի հետ: Պետավտոտեսչության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը ժխտել էր հարվածելու դեպքը:
Նշել էինք, որ այդ պետավտոտեսուչը Իջեւանից ավագ լեյտենանտ Արարատ Նազարյանն է:
Տեղեկացանք, որ վերջինս հոկտեմբերի 21-ին անառողջության թերթիկ է վերցրել եւ բուժում է ստանում: Այս տեղեկությունը հաստատեց Սմբատ Նորեկյանը, ում հրամանատարությամբ ընդամենը մոտ 10 օր էր ծառայել Արարատ Նազարյանը:
Մեր տեղեկություններով` պետավտոտեսուչի հետ կապված դեպքերի քննություն է կատարվելու, եւ Ա. Նազարյանի կողմից անառողջության թերթիկ վերցնելը կարող է կապ ունենալ դրա հետ. որպեսզի գործերը կարգավորելու համար նա ժամանակ ունենա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ