Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ոստիկանության մայորի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

Հոկտեմբեր 26,2015 13:02

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանը 2014 թվականի դեկտեմբերի 14-ին տեղեկանալով, որ քաղաքացի Սիմոն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և գտնվում է անգիտակից վիճակում, առանց հիշյալ բժշկական կենտրոնում Սիմոն Կ.-ին այցելելու, կազմել է նրանից բացատրություն վերցնելու մասին պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դատավարական արձանագրություն:

Ն. Ճաղարյանը իր կողմից կազմված արձանագրության մեջ մտցրել է Սիմոն Կ.-ի կենսագրական տվյալները, ինչպես նաև կազմել է կեղծ բացատրության արձանագրություն, թե, իբր, Սիմոն Կ.-ն իրեն հայտնել է, որ գլխի շրջանում առկա վնասվածքը ստացել է ինքնազգացողության վատացման պատճառով՝ վայր ընկնելու հետևանքով: Կեղծ արձանագրության մեջ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանն անձամբ է կատարել Սիմոն Կ.-ի անունից կատարված գրառումներն ու ստորագրությունները և դրանք կցել նախապատրաստված նյութերին, սակայն հետագայում պարզվել է, որ Սիմոն Կ.-ն գիտակցության չգալով մահացել է:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031