Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկով հանդես եկավ:
Նա հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբին ցմահ ազատազրկման դատապարտված 50-ից ավելի անձինք հացադուլ էին հայտարարել. «Ես այցելել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նրանց: Թյուր կարծիք կա շատերի մոտ, թե ցմահ ազատազրկման դատապարտվածները պահանջում են իրենց ազատ արձակել: Նրանց պահանջն ուրիշ է: Կոնցեպտուալ հարցը, որ ես հանդիպել եմ այնտեղ, սա ՝ արդյոք ցմահ ազատազրկման դատապարտել՝ նշանակո՞ւմ է դանդաղ մահապատիժ: Կան հարցադրումեր, որ արժե ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել, մասնավորապես լսումներ հրավիրել»:
Նա դիմեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ ասելով, որ կան հարցեր, որոնց պատասխանները պետք է հստակեցվեն՝ տուժողների իրավահաջորդների կարծիքը նույնպես հաշվի առնելով:
Գալուստ Սահակյանը խոստացավ տեղեկատվություն ստանալ այդ մասին եւ պատասխանել Փաշինյանի հարցերին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ