Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը ծիծաղով է վերաբերվում «Ոչ»-ի շարժմանը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2015 12:44

«Այ մարդ, հեսա ժողովուրդը քվեարկություն կանի, ամեն ինչ կտենաք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`«Ոչ»-ի շարժումն անընդհատ անհնազանդության կոչեր է անում, ինչպե՞ս է ինքը վերաբերվում դրանց:

Aravot.am-ի հարցին, որ այսօր չորս օրով «Ոտքի Հայաստանը» նստացույց է սկսում խորհրդարանի շենքի առջեւ եւ նամակով դիմել են պատգամավորներին, որպեսզի քննարկեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, Սեյրան Սարոյանը զարմացած հարցրեց. «Էդ ո՞վ ա»: Պարզաբանմանը, որ այդ նախաձեռնության անդամներից է նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն որն, այն ժամանակ էլ հացադուլ էր անում, գեներալ-պատգամավորը ծիծաղելով պատասխանեց. «Հլը գնացեք էդ մարդուն հարցրեք, իրա տնեցիք իրան ձեն կտա՞ն, որ խալխի… հլա մի հատ հարցրեք, էլի»:

Իսկ անհնազանդության կոչերն ու շարժումը գեներալին չեն վախեցնում. «Անձրեւ ա գալի, ոչ մեկ չի գա, մարդիկ տուն կեթան»:

Հարցին`իսկ ինչո՞ւ պիտի մարդիկ սահմանադրական բարեփոխումներին պիտի «այո» ասեն, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Մարդիկ պիտի հասկանան, որ ամեն ինչից առաջ օրենքն ա, օրենքը: Ժամանակը ցույց կտա, որ էսօրվա մեր քայլերը ճիշտ ա: Մարդիկ բոլորը կեթան-կանցնեն, բայց օրենքները մնում ա: Մարդիկ փոխվելու են, խոմ էսի հավերժ չի, խոմ Սեյրանը հավերժ դեպուտատ չի լինելու»:

Aravot.am-ի հաջորդ հարցին`տեսակետ կա, որ սահմանադրական բարեփոխումներն արվեցին հիմնականում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կանխելու համար, նա պատասխանեց. «Պա~հ-պա~հ-պա~հ: Մի անձնավորեք: Ոչ մեկին ոչ պահելու համար ա, ոչ էլ գալու համար ա: Բոլոր մարդիկ փոխվելու են, ժամանակը կգա, սաղս էլ կփոխվենք»:

Նա համամիտ չէ, որ Էջմիածնում վախի մթնոլորտ կա եւ մարդիկ իրենից ու Մանվել Գրիգորյանից վախենում են: «Մեզ սաղ էլ սիրում են, ըտենց բան չկա»,- ասաց նա հավելելով. «Մենք ժողովրդին ինչ պտի անենք: Որ ասում եք`զոռով, էն որ մտան էն զանավեսկի հետև, էդ ով եկավ քեզի ասեց`ի՞նչ ես արել»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031