Վերջին օրերին վճարովի ավտոկայանատեղիների ներդրումից դժգոհ վարորդները Մոսկվայում պոկել են վճարման տերմինալները եւ հեռացրել են նշանները: Այս տեղեկությունը հաղորդել է Varlamov.ru-ն:
«Ես, իհարկե, այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ պոկում վճարման տերմինալները, կարծես դրանից հետո կայանատեղին անվճար կդառնա: Մարդիկ շարունակվելու են տուգանվել եւ ուղղակի կայանատեղիի համար վճարելն անհամար է դառնում»,- մասնավորապես գրել է կայքը:
Նշված է, որ զայրացած վարորդները հանել են վճարովի ավտոկայանատեղիների նշանները եւ թաքցրել են դրանք: «Բայց կայանատեղին շարունակում է վճարովի մնալ: Ի դեպ, եթե հանենք նշանները, դա թակարդ կդառնա այն մարդկանց համար, որոնք չգիտեն, որ կայանատեղին վճարովի է»:
Կարդացեք նաև
Հեղինակը նշում է, որ սոցցանցերում պայքարի այս ալիքի մասին մեկնաբանությունները բացառապես դրական են:
Նշանները տեղից պոկելուց եւ թաքցնելուց հետո դեպքի վայր են ժամանել Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման կենտրոնի աշխատակիցները եւ տարել են իրենց գույքը: Անցորդներին թվացել է, որ վճարովի ավտոկայանատեղին էլ չկա, սակայն դա այդպես չէ: Նշանները վերանորոգելու են եւ կրկին տեղադրելու են նույն վայրում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ