Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկություն ստանալ միայն «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց» վերաբերյա՞լ

Հոկտեմբեր 26,2015 13:30

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման ավելի քան 10 տարվա ընթացքում ձեւավորվել էր տեղեկություն ստանալու իրավունքի կիրառման, դատական կայուն պրակտիկա, իրավունքը բազմիցս մեկնաբանվել է, որոշակի է եւ հստակ: Սակայն ՀՀ սահմանադրության նախագծի 51-րդ հոդվածը նեղացնում է այն մարմինների շրջանակը, որոնց մասին տեղեկությունը պետք է հասանելի լինի: Մասնավորապես, 51-րդ հոդվածն իրավունք է տալիս տեղեկություն ստանալ միայն «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց» վերաբերյալ, այն, ինչ այսօր ըստ ՏԱ ոլորտը կազմակերպողների, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի, տեղեկատվության ազատության իրավունքը ներառում է նաեւ պետական հիմնարկներին, բյուջեներից ֆինանսավորում ստացող մասնավոր կազմակերպություններին, հանրային նշանակության կազմակերպություններին, նաեւ դրանց պաշտոնատար անձանց:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անդրադառնալով ՀՀ սահմանադրության նախագծի 51-րդ հոդվածին, կատարել է իր առաջարկությունները:
Ըստ հասարակական կազմակերպության իրավաբանների, նշյալ 51-րդ հոդվածը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են տեղեկություն ստանալու իրավունքը, իսկ խնդրահարույց դրույթ նախատեսելը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել տեղեկություն ստանալու իրավունքի պատշաճ իրականացման համար:
Ըստ ԻԱԿ-ի՝ «Նման դրույթի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ քաղաքացիական հասարակությունը դեմ քվեարկի նախագծին»:

Նախագծի 51-րդ հոդվածը նույնպես խնդրահարույց է, քանի որ այն իրավունք է տալիս ստանալ տեղեկություններ միայն «Գործունեության մասին… այդ թվում՝ փաստաթղթերին…», այն, ինչ այսօր ՏԱ իրավունքը տալիս է անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ ստանալու իրավունք: Վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ «պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը` տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելու համար, սահմանվում են օրենքով»: ՏԱ կենտրոնի գնահատմամբ, տեղեկություն ստանալու իրավունքի խախտման հնարավորություններն այդքան նեղ չեն. «այս իրավունքը կարող է խախտվել նաեւ տեղեկության տրամադրման ողջամիտ ժամկետը (օրենքով սահմանված ժամկետը) խախտելու, ոչ լիարժեք տեղեկություն տրամադրելու, կեղծ տեղեկություն տրամադրելու միջոցով եւ այլն, եւ այդ խախտումները նույնպես պետք է առաջացնեն պատասխանատվություն: Ուստի անթույլատրելի է պատասխանատվության վրա հասնելը Սահմանադրությամբ պայմանավորել միայն տեղեկությունները թաքցնելով կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելով»: Տեղեկատվության ազատության ոլորտի կարգավորողները կատարվածը դիտում են հետադիմական քայլ, որը սահմանափակում է այսօր արդեն իսկ ձեւավորված եւ գործող իրավունքը:

«Առավոտ» օրաթերթ
24.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031