Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի Հայաստանը» ԱԺ-ի դիմաց նստացույց է սկսել

Հոկտեմբեր 26,2015 12:11

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի դիմաց հավաք է կազմակերպել:

Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ Ազգային ժողովին պատրաստվում են հանձնել 7.5 հազարից ավելի քաղաքացիների ստորագրությունները, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Այդ պատճառով նախաձեռնության անդամները ակնկալում են հանդիպել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. «Առաջարկում ենք, որ այդ հանդիպմանը նաեւ մասնակից լինեն խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարները եւ բնականաբար, այդ հանդիպումը, ըստ մեզ, պետք է լինի բաց, հրապարակային, ԶԼՄ-ների ներկայությամբ: Մենք այդ հանդիպման ժամանակ մտադրություն ունենք ներկայացնել այն դիրքորոշումը, որը հիմնավորում է Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար եւ մեր երկրում անցումային փուլին վերաբերող հարցերը՝ արտահերթ նախագահական ընտրությունները, ընտրություններ կազմակերպելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ մեր տեսլականը: Գիտեք՝ խմբակցության ղեկավարը սպառնալիքներ հնչեցրեց անհնազանդության կոչերի հետ կապված, մենք գտնում ենք, որ այդ հանդիպումը հնարավորություն կտա բաց՝ հանրության առջեւ առարկայական քննարկել ստեղծված իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու տարբերակները»:

Votqi_Hayastan_1

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իրենք չեն ակնկալում, որ հենց այսօր տեղի կունենա ԱԺ նախագահի հետ հանդիպումը, բայց հենց այդ դիրքորոշումից կորոշվեն նախաձեռնության հետագա գործողությունները. «Մենք այստեղ նստացույց ենք սկսում աշխատակազմի ղեկավարին կանչելու պահանջով, այնքան ժամանակ կմնանք, մինչեւ ինքը դուրս չգա եւ իր հետ քննարկենք այն, ինչ քննարկեցինք ձեզ հետ եւ հետո մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ չստանանք մեզ հուզող հարցերի պատասխանը»:

Իր դիմումով նախաձեռնությունը պահանջում է Ազգային ժողովում քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012, 2013 համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակայող քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012 թվականից ի վեր կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկություններ:

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները իրենց դիմումը ներկայացրեցին ԱԺ նամակների բաժին եւ այժմ Ազգային ժողովի դիմաց սպասում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031