Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զգուշացնում եմ մեր կողմին, որ ադրբեջանական կողմը առաջիկայում կլարի վիճակը ռազմաճակատում»

Հոկտեմբեր 26,2015 11:55

«Լարվածությունը եւ բռնությունները հայ-ադրբեջանական ռազմաճակատում կշարունակվեն ու կայուն աճի միտում կարձանագրվի»,- Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կանխատեսեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նա ասաց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ Ադրբեջանում նախատեսված Միլլի մեջլիսի ընտրությունները գրեթե համընկնում են, իսկ դա նշանակում է՝ սահմանում Ադրբեջանն իրավիճակն ավելի կսրի. «Զգուշացնում եմ մեր կողմին, որ ադրբեջանական կողմը կլարի վիճակը ռազմաճակատում եւ պետք է պատրաստ լինենք նոր տհաճ անակնկալների Ադրբեջանի կողմից: Հայկական կողմի հարվածները ցավալի չեն, որոնք ստիպեն Ադրբեջանին հետ կանգնել դիրքային պատերազմի ռազմավարությունից:

Ադրբեջանում իշխող պրոիշխանական կուսակցությունը, Ալիեւի կուսակցությունը շռնդալից հաղթանակ կտանի, կհավաքի ձայների 80 տոկոսը: Մեզ մոտ դեռ քննարկվում է, թե ինչ արդյունքներ կարող են ձեւավորվել, Ադրբեջանում բոլորը գիտեն, որ Ալիեւի կուսակցությունը կհաղթի:

Դա կբերի բացասական արդյունքներ մեր տարածաշրջանում: Ալիեւը երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական ճգնաժամը քողարկելու համար, ազգային փոքրամասնությունների զարթոնքը ճնշելու համար Ղարաբաղի հիմնահարցի վրա կխաղա, իրավիճակը կսրի»:

Ադրբեջանագետը Ադրբեջանի ագրեսիան նաեւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ է պայմանավորում. «Թուրքական ուղղաթիռները հատուկ նպատակադրված են հատել ՀՀ սահմանը՝ ի ցույց դնելով, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, չի կարող երաշխավորված լինել թուրքական լկտի գործողություններից: Այդ կերպ Թուրքիան նաեւ խրախուսում է ադրբեջանական ագրեսիան, ինչո՞ւ չի կարելի Ադրբեջանին, եթե Թուրքիային կարելի է»:

Ըստ նրա, Ադրբեջանն իր ռազմական գործողությունները կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք արձագանք չի գտնում միջազգային հանրությունից. «Հայաստանն ի վիճակի չէ բացահայտ պատերազմ հայտարարել, պետք սպասենք այն պահին, մինչեւ Թուրքիան փլուզվի: Այո՛, ոչ ոք չէր սպասում, որ խորհրդային միությունը կփլուզվի, իսկ Թուրքիան այսօր գտնվում է փլուզման նախաշեմին՝ նաեւ քրդական հարցի պատճառով: Թուրքիան չի կարող 40 միլիոն քրդերին ոչնչացնի, ինչպես ժամանակին հայերին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031