Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. «ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո»

Հոկտեմբեր 26,2015 11:50

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի տեղեկացմամբ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում հավանաբար տեղի կունենա դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո: Այսօր ՀՀ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսին պարոն Ուորլիքն այս առիթով ասաց. «Հանդիպման անհրաժեշտություն այս պահին կա, բայց դա հավանաբար տեղի կունենա Հայաստանում անցկացվելիք` դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո: Իհարկե, մինչև տարեվերջ կարճ ժամանակ է մնում, սակայն պետք է հասցնենք: Պետք է նայենք երկու նախագահների գրաֆիկը»:

Դառնալով շփման գծում լարվածության պահպանմանը` Ջեմս Ուորլիքն ասաց. «Մեզ անհանգստացնում է այն, որ այժմ սահմանին օգտագործվում են մեծ նռնականետեր և ծանր զինամթերք, դրանք կարող են կործանարար արդյունք ունենալ: Երկու տարի առաջ հիմնականում դիպուկահարների խնդիրն էր, այժմ իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել. զոհվում են խաղաղ բնակիչներ կանայք և տղամարդիկ,: Կուզեի, որ կողմերը պարտավորություն ստանձնեին այդպիսի զինատեսակների օգտագործումից զերծ մնալ, հակառակ դեպքում կա լարվածության մեծացման ռիսկ: Պետք է հարգել հրադարարն ու բանակցությունների ընթացքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031