Համաձայն իր սննդային արժեքի՝ թթու դրած վարունգը պարունակում է մեծ քանակությամբ ջուր, սպիտակուցներ, մանրաթելեր եւ շատ քիչ ճարպ: Այն նաեւ պարունակում է վիտամին C, B6, B12, B2 (ռիբոֆլավին), B3 (նիացին), B1 (տիամին):
Շնորհիվ իր սննդային արժեքների՝ թթու վարունգը հիանալի սնունդ է առողջությունը պահպանելու համար:
1. Ուժեղ հակաօքսիդանտ
Թթուն պաշտպանում է օրգանիզմը ազատ ռադիկալներից, անկայուն նյութերից, որոնք վնասում են մեր առողջությունը:
2. Լավ պրոբիոտիկ
Թթու վարունգը հավասարակշռում է աղիքային միկրոֆլորան եւ բարելավում աղիների աշխատանքը:
3. Պաշտպանում է լյարդը
Թթու վարունգն իրենից ներկայացնում է հիանալի հակաօքսիդանտ եւ, հետեւաբար, պաշտպանում է լյարդը, քանի որ այն շատ արագ մաքրում է օրգանիզմը տոքսիններից:
4. Կանխում է ստամոքսի խոցերի առաջացումը
Կանխում է ստամոքսի այն խոցերի առաջացումը, որոնք կարող են չմարսված սննդի հետեւանք լինել:
5. Պաշտպանում է շաքարախտից
Հետազոտությունները ցույց են տվել, որ թթուն կայունացնում է հեմոգլոբինի մակարդակը եւ այդպես օգնում է խուսափել շաքարախտից:
Այս մասին հայտնում է Natural Cures and Home Remedies.com-ը:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.10..2015