Կոկորդաբորբի եւ ձայնալարերի խզման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել անիսոնի սերմերի եփուկ: Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ ջուր, կես բաժակ անիսոնի սերմ եւ 15 րոպե եռացնել: Այնուհետեւ եփուկը սառեցնել, քառորդ բաժակ լորու մեղր խառնել, կրկին եռացնել եւ կրակի վրայից վերցնելուց հետո ավելացնել մեկ ճաշի գդալ կոնյակ: Ընդունել կես ժամը մեկ՝ ճաշի գդալով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.10..2015