Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Բրեդլի Բուզետո. Հայաստանից արտագաղթում են, քանի որ «ապագայի հեռանկարներ չեն տեսնում». «Ազատություն» ռադիոկայան

Հոկտեմբեր 26,2015 10:35

Արտագաղթը լուրջ խնդիր է, և կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները լուծեն այդ հարցը, «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում այսօր հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն։

«Արտագաղթը իրական խնդիր է Հայաստանում: Հայաստանը միակ երկիրը չէ, որ նման խնդրի առաջ է կանգնած: Այս տարածաշրջանի այլ երկրներ նույնպես այս խնդիրն ունեն: Եվ անկեղծ ասած, այս խնդիրը միայն տնտեսությամբ չի պայմանավորված: Այդ մարդիկ իրենց հասարակության մաս չեն զգում, նրանք իրենց ապագայի հեռանկարներ չեն տեսնում: Դա, ինչ-որ առումով, ավելի խորը խնդիր է», – նշեց Բուզետոն՝ հավելելով. – «Սա բարդ խնդիր է, և կարծում եմ` մենք պետք է հարցի լուծմանը մոտենանք տարբեր կողմերից, պետք է պայմաններ ստեղծվեն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև սոցիալական զարգացման համար: Մենք իշխանությունների և մեր գործընկերների հետ աշխատանքներ ենք տանում այս ուղղությամբ»:

Միգրացիայի հետ կապված խնդիրների համատեքստում Բրեդլի Բուզետոն կարևոր համարեց հիշատակել ներգաղթողներին, նշելով, որ բացի հայաստանցիներից, ովքեր ժամանակին հեռացել են և այժմ վերադառնում են, կան նաև շուրջ 17 հազար սիրիահայեր, ովքեր եկել են Հայաստան։

Հրայր Թամրազյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031