Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ռուսաստանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխության եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերը: Այս մասին Interfax.ru-ին հայտնել է Ռուսաստանի պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոն:
«Մեր հանդիպման ժամանակ պարոն Ասադը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաեւ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ազատ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որոնք ուղղված են Սիրիայի բարգավաճմանը»,-ասել է Յուշչենկոն, որը գտնվում է Դամասկոսում։
Բացի այդ, ռուսաստանցի պատգամավորի խոսքով, Ասադը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցողը՝ զուգահեռ անցկացնելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ։
«Թեեւ երկրները տարբեր են, բայց տեղի ունեցողի ճարտարապետը նույնն է։ Ուկրաինայի ազգայնականներ ու ԻՊ-ի ահաբեկիչները կառավարվում են մեկ կենտրոնից»,-ասել է Ասադը։