Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Արքայաձորի» դիմաց բախվել են Toyota-ն, 2 Mercedes-ները և Mercedes G 500-ը. մահացել է Լեդի Հակոբի քրոջ որդին. Shamshyan.com

Հոկտեմբեր 25,2015 16:33

Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում` «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes E 350 մակնիշի 15 UՈ 111 համարանիշի, Mercedes c 180 մակնիշի 40 TD 001 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 19 VV 001 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 70 AV 707 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes G 500-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի և ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ կան վիրավորներ, ինչը ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը պարզում են: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Թադևոսյանը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ շտապօգնության բրիգադները ուշացումով են ժամանել դեպքի վայր, իսկ 1-03 շտապօգնության ծառայությունից էլ պնդում էին, որ իրենք ժամանակին են հասել, մինչդեռ հավաքվածները զայրացած անընդհատ կրկնում էին, որ նրանք ուշացել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1 հոգի մահացել է, ում տվյալները նույնպես ճշտվում են: ՃՈ աշխատակիցները, հրշեջներն ու քաղաքացիները դարձի բերեցին բաժանարար գոտու վրա կողաշրջված Mercedes G 500-ը, որից հետո բոլոր ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

*** 09:30

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են` Mercedes մակնիշի 15 ՍՈ 111 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վարդաշեն 1-ին փողոցի բնակիչ, 20-ամյա Էրիկ Ուսուբյանը, Mercedes մակնիշի 40 TD 001 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ, 36-ամյա Լիպարիտ Տիգրանյանը:

Պարզվել է նաև, որ մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով 3-րդ նրբանցքի բնակիչ, 40-ամյա Վահան Համբարձումյանն էր, ով, ըստ տեղեկությունների, եղել է Mercedes G500 մակնիշի ավտոմեքենայում` որպես ուղևոր: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածի տղան ծառայում է Հայոց բանակում:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031