Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի լրագրող Արամ Գրիգորյանն այս տարվա ապրիլին իր ձեռքով արծաթե անմոռուկներ է պատրաստել եւ ուղարկել աշխարհի մի շարք երկրների նախագահների, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ անմոռուկի մեկ այլ օրինակ էլ` ԱՄՆ առաջին տիկնոջը` Միշել Օբամային: Նա նամակ է գրել ԱՄՆ նախագահին, որում նշել է Հայոց ցեղասպանության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի մասին:
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով հեռուստալրագրողին է փոխանցվել ԱՄՆ նախագահից ստացված պատասխան-արձագանքը: Բարաք Օբաման սիրով ընդունել է հայ լրագրողի նվերը: Արամ Գրիգորյանը «Արեւելք»-ի հետ զրույցում նշեց, որ եւրոպական երկրներից նույնպես արձագանքել են իր նվեր-նամակին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: