Այսօր ՌՊԼ-ի հերթական տուրի կենտրոնական խաղում «Սպարտակը» «Խիմկի» մարզադաշտում հյուրընկալվում է Մոսկվայի «Դինամոյին»: Երկու թիմերն էլ կազմի հետ կապված խնդիրներ ունեն. «Դինամոն»՝ պաշտպանությունում, «Սպարտակը»՝ հարձակման գծում:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մոսկովյան այս դերբիում վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցելու Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ