Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից գյուղում տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր,ջարդվել՝ լուսամուտների ապակիներ: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, դռան ապակին ջարդվել է: Գյուղապետարանը հաշվել է վնասները, ակնկալելով, որ գնդակոծության նախորդ դեպքերի նման, պետական բյուջեից դրամական փոխհատուցում կտրվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ