Չնայած Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում ընթանում են թեժ մարտեր ահաբեկիչների հետ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Դամասկոսի Վարիչ Մարմինը կազմակերպել է բազմամարդ միջոցառում՝ նվիրված Ցեղասպանության և Հնչակյան 20 կախաղանների նահատակության 100-րդ տարելիցի առիթով:
Aravot-ի տեղեկություններով՝ հատուկ այդ նպատակով Երևանից Դամասկոս է մեկնել ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը: Նա այսօր ելույթով հանդես կգա Դամասկոսում: Մեր տեղեկությունների համաձայն, այդ միջոցառմանը նաև մասնակցելու են Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնյաներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ