Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը:
Տղամարդկանց մրցաշարում Ռուսաստանի «Սիբիրը», որի կազմում երկրորդ խաղատախտակի առջեւ խաղում էր Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը, 14 հնարավորից վաստակելով 13 թիմային միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Կանանց պայքարում մեր Լիլիթ Մկրտչյանը նույնպես Ռուսաստանը ներկայացնող ՅՈՒԳՐԱ-ի հետ միասին արժանացավ բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chesspro.ru-ի