Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկոսով եւ տանձով փխրուն տորթ

Հոկտեմբեր 25,2015 12:30

Այս թեթեւ եւ շատ համեղ տորթը անպայման կհավանեն ինչպես ձեր հարազատները, այնպես էլ հյուրերը:

Անհրաժեշտ մթերքները՝

1-tandzov-tort1

Կարագ – 150 գր,
Շաքարավազ – 3 ճաշի գդալ,
Ձու – 3 հատ,
Կոկոսի փաթիլներ – 100 գր,
Ալյուր – 100 գրամ,
Սոդա – կես թեյի գդալ,
Տանձ – 1 խոշոր տանձ

Կրեմի համար՝
Կաթ – 500 մլ,
Օսլա – 2 ճաշի գդալ
Շաքարավազ – 100 գր                                                                                                                         Դեղնուց- 1հատ
Լուծվող սուրճ – 1 թեյի գդալ
Կարագ – 150 գր
«Ռաֆայելո» կոնֆետներ– զարդարելու համար
Շոկոլադ – 50 գր

Պատրաստման եղանակը

Շաքարավազը լավ խառնել հարված կարագի հետ, հատիկ-հատիկ ավելացնել երեք ձվի դեղնուցները, ապա կոկոսի փաթիլները, մանր կտրատած տանձը, ալյուրն ու սոդան, լավ խառնել, ավելացնել առանձին հարած երեք ձվի սպիտակուցը, լցնել ջեռոցի թավայի մեջ, դնել 170 աստիճան տաքացած ջեռոցը:

1-tandzov-tort2 1-tandzov-tort3

1-tandzov-tort4Եփել, մինչեւ խմորը պատրաստ լինի, պատրաստվածությունը ստուգել փայտիկով:

Մինչեւ խմորը պատրաստ լինելը, եփեք կրեմը:

Օսլան լուծել մեկ բաժակ կաթի մեջ: Դեղնուցը լավ հարել շաքարավազի հետ: Մնացած կաթը  սուրճի հետ եռացնել, զգուշությամբ ավելացնել դեղնուցին՝ անընդհատ խառնելով, ապա, ավելացնել կաթի մեջ լուծված օսլան, դնել շատ մարմանդ կրակին եւ եփել մինչեւ կրեմը պնդանա: Դնելի մի կողմ՝ սառչելու: Երբ ամբողջովին սառչի, գդալ-գդալ ավելացնել շատ լավ հարած 150 գրամ կարագին: Ի դեպ, մի խորհուրդ: Ինչպես այս, այնպես էլ շատ այլ բաղադրատոմսերում, որտեղ օգտագործվում է միայն դեղնուցը, սպիտակուցի հարցը բաց է մնում: Այն կարող եք մեկ-երկու օր պահել սառնարանում՝ այլ բանի մեջ օգտագործելու համար: Սակայն եթե մտադիր չեք մոտ ժամանակներում օգտագործել, լցրեք պոլիէթիլենե տոպրակի մեջ եւ դրեք սառցախցիկ: Այդպես կարող է մինչեւ մեկ-երկու ամիս պահպանվել: Օգտագործելուց առաջ հանեք սառցախցիկից, թողեք հետ գա եւ օգտագործեք:

1-tandzov-tort5

Երբ խմորն ամբողջովին սառչի, բաժանել 2 մասի, երկուսն էլ կրեմապատել, դնել իրար վրա, կրեմը քսել նաեւ եզրերին: Տորթը կարող եք զարդարել ինչպես կոկոսի փաթիլներով, հալեցրած շոկոլադով, այնպես էլ քերած շոկոլադով եւ «Ռաֆայելոյի» հատիկներով:

1-tandzov-tort6 1-tandzov-tort7Բարի ախորժակ:1-tandzov-tort8

Պատրաստեց՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

24.10.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031