Այսօր երեկոյան, ժամը 19.20-ից ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Ոսկևան գյուղերը: Ժամը 21.40-ի դրությամբ գնդակոծությունը դադարել է:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանին հարցրինք գնդակոծության վերաբերյալ: Նա ասաց. «Աննորմալ է, սակայն մեզ համար սովորական է դարձել»: Գյուղապետը հայտնեց, որ գնդակոծության պատճառած վնասները կպարզվեն վաղը, ցերեկով:
Ոսկևան գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանից չկարողացանք տեղեկություններ իմանալ. նրա հեռախոսահամարը անհասանելի է:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք Բաղանիսի բնակիչ Ժորա Ղուզանյանի առանձնատան վնասների մասին լուսանկարներ: Նշենք, որ ադրբեջանական գնդակները փշրել են տան էլեկտրական լուսավորության լամպը, երկրորդ հարկի պատուհանների ապակիները, դիպել հենասյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ