Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի քարոզարշավը՝ «Շիրակ հայրենակցական միավորման» համաժողովի ժամանակ  (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 24,2015 22:40

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության՝ Գյումրիում անցկացվող 5-րդ համաժողովում թեեւ բավական մանրամասն խոսվեց Գյումրիի խնդիրների մասին, սակայն չմոռացան գովաբանել նաեւ կառավարության կատարած լավ գործերն ու հուսադրող մտադրությունները:

Այս միավորման նախագահ Վարազդատ Ավոյանը ի մի բերեց աղետից 26 տարի անց արված ու չարված աշխատանքները: Նա ասաց, որ Գյումրիում կան 3000-ից ավելի տնակներ՝ 9000 անօթեւաններով, 80-ից ավելի վթարային շենքեր՝ 1000 ընտանիքներով, քաղաքի 350 կիլոմետր փողոցներից  70 տոկոսը անմխիթար վիճակում է, 40 տոկոսից ավելին աղքատ են, 30 տոկոսը՝գործազուրկ եւ այս ամենի արդյունքում մեծ չափերի հասնող արտագաղթ է նկատվում: Նա ասաց, որ այս ամենի պատճառն այն է, որ երկրաշարժից հետո մի տեւական ժամանակահատված՝ մինչեւ 2005 թվականը, իշխանությունների կողմից ձեռնարկվել են ոչ լիարժեք ծրագրեր, տեղական իշխանությունների ֆինանսական վիճակն էլ եղել է խղճուկ:

Վարազդատ Ավոյանը տեղեկացրեց, որ «Շիրակ հայրենակցական միավորում» կառույցի մասնագետները, հաշվի առնելով այս վիճակը, վարչապետին են ներկայացրել  Շիրակի մարզի ու մասնավորապես Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ծրագրային առաջարկություններ: Վերջիններս այն կարծիքին են, որ առանց համակողմանի օրենսդրության ու լուրջ ներդրումների ցանկացած խնդիրը լուծել հնարավոր չէ: Նրանք առաջարկում են Շիրակի մարզը ճանաչել հատուկ տնտեսական գոտի, 2016 թվականի բյուջեով ավելացնել  ֆինանսական հատկացումները մարզին, ներառել Գյումրիի վերականգնումը, ընդլայնել տեղական իշխանությունների լիազորությունները:

Բանախոսը, սակայն, իր ելույթում նշեց, որ վերջին ամիսներին իշխանությունների կողմից իրավիճակը շտկող քայլեր են կատարվում: Նա հուսադրող համարեց Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզպետի ու մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցությունը, որտեղ, ըստ Վարազդատ Ավոյանի, կոնկրետ հանձնարարականներ են տրվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար:12109062_1030701080307773_4139807365548180115_n 12065710_1030706653640549_4136533891070775254_n

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ու կառավարության՝ Շիրակի մարզում կատարած աշխատանքների մասին մանրամասն խոսեց նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նկատենք, որ այս հ/կ-ի համագումարում թե՛ Շիրակի մարզպետի եւ թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ելույթները քարոզարշավ էին հիշեցնում:

12049473_1030701576974390_7661787753930623038_n 19993_1030699836974564_3048297128205032001_n 12042915_1030699436974604_8964827829052785265_n 12033054_1030706790307202_6630473868280362641_n

Եթե  մարզպետինը սահմանադրական փոփոխությունների օգտին նվիրված քարոզ էր հիշեցնում, ապա Սամվել Բալասանյանը կարծես արդեն ՏԻՄ քարոզարշավի մեջ էր, նա իր գովքն էր անում, հնարավոր մրցակիցներին իր առավելություններն էր ներկայացնում:  Սամվել Բալասանյանը նշեց, որ ինքն աշխատում է առանց «ատկատների», փոխել է քաղաքի  բարոյական մթնոլորտը, իր բառերով ասած՝ ամենակարեւորը վստահություն է եկել քաղաքում, մարդիկ հանգիստ, ազատ փողոց են դուրս գալիս:

«Ես իմ էությամբ պրագմատիկ մարդ եմ՝ շոշափելի արդյունքներով, որովհետեւ ունեմ  նաեւ բիզնես հոգեբանություն, նաեւ երկար տարիներ քաղաքականության  մեջ եմ եղել, հասկանում եմ, ընկալում եմ խորքային ամեն ինչը», -իր ելույթը այսպես սկսեց Գյումրու քաղաքապետը: Նա խոսեց փողոցաշինությունից, թվարկեց  քաղաքի ասֆալտապատված փողոցները, հասկացրեց, որ այս հարցով չեն անհանգստացնի կենտրոնական իշխանություններին, չեն գնա ու չեն ասի, գումարներ տվեք, որ փողոց սարքենք, այլ կանեն իրենց ուժերով:  Այնուհետ ողջունելով բոլոր նստածներին՝  քաղաքապետը հարկ համարեց ցուցադրել իր առանձնահատուկ վերաբերմունքը  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  նկատմամբ, գովաբանեց նրան՝ ասելով. «Մենք ունենք շատ հարգված, մեծ հեղինակություն ունեցող մարզպետ, բերեք ծափահարենք»: Նկատելի էր, որ մարզպետն անակնկալի եկավ պարոն Բալասանյանի ասածից:12032954_1030707180307163_1359048220895753002_n 1506754_1030706506973897_3300703635136215531_n

 

Նշենք, որ մյուս քաղաքների՝ Արթիկի, Մարալիկի քաղաքապետերն էլ ելույթ ունեցան, իրենց խոսքն ասացին նաեւ մարզի որոշ գյուղապետեր: Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի խոսքը բավական ռեալ էր. նա առաջարկում էր շինարարության մեջ օգտագործել Արթիկ տուֆը՝ այսպիսով օգուտ բերելով մարզին: Նաեւ շեշտում էր, որ ռեալ պիտի գնահատվի իրավիճակը. մենք հրապուրիչ չենք ներդրողների համար, ա՛յս մասին պիտի մտածենք:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ բլոգեր Արա Նախշքարյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե. says:

    Բայց ինչ ստախոս է բալասանյանը, ասում է Շիրազ ենք սարքել, Իսահակյան եք սարքել, մեկը չկա ասի, էդ որ թվիn էր գիդես պարոն բալասանյան, դու էդ ժամանակ հարստանում էիր, ով է սարքել իրականում բոլորը գիտեն, դու էդ ժամանակ ուր էիր, կուսակցությունից կուսակցություն էիր փախնում, հարմարեցնում քեզ շորթումների համար

  2. Dana says:

    Այո, ի գիտություն բալասանյանի, Իսահակյանի տուն թանգարանը բացվել է 2001 թվականին, Շիրազի տուն-թանգարանը բացվել է 2003 թվականին, Շիրազի արձանը դրվել է 2006 թվականին, բոլոր էդ ժամակներում ինքը պիվա էր եփում ու քաղաքից փախած վիճակում էր, հետաքրքիր է էդ մարդը ինչ-որ բանից ամոթ ունի, էդ թվերին քաղաքապետը հարգելի Վարդան Ղուկասյանն էր, ով բացի մշակութային օբյեկտներ բացելուց, քաղաքից 40.000 տնակ հանեց և քաղաքում բնակարանային շինարարություն սկսվեց, բալասանյան, մեկ -մեկ մի մոռացիր , որ մարդիկ ամեն ինչ հիշում են ու քեզ էլ կարող են քո մասին շաաատ բաներ հիշեցնել

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031