Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք հեղինակ. «Ստամբուլի լավագույն կտավները ստեղծել է Այվազովսկին» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 24,2015 22:30

Այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի ստեղծագործությունների CodexArt թվային ցուցահանդեսը: Կտավների՝ անիմացիոն էֆեկտներով հագեցած ցուցադրությունն ուղեկցվեց կոմպոզիտոր, դաշնակահար Անժելիկա Աքբարի կենդանի նվագակցությամբ: Աքբարն առաջին անգամ Թուրքիա է այցելել Սովետական միության փլուզումից հետո. «Հայտնաբերեցի, որ թուրքերը շատ են սիրում Այվազովսկուն, գրեթե յուրաքանչյուր դպրոցական հետաքրքրված է նրանով»,-նշեց դաշնակահարը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

«Այվազովսկին նշանակալի տեղ է զբաղեցնում համաշխարհային արվեստում, նա  հպարտություն է հատկապես հայկական եւ ռուսական արվեստի համար: Այսօր նրան ճանաչում են բոլոր մայրցամաքներում, իսկ աշխատանքները  ցուցադրվում են լավագույն թանգարաններում եւ պատկերասրահներում»,-ասաց հայտնի այվազովսկիագետ, Ռուսական թանգարանի գլխավոր պրոֆեսոր Սերգեյ Լևանդովսկին: Նա մեջբերեց Այվազովսկուն ուղղված Սարյանի խոսքերը. «Ամենամռայլ կտավներում անգամ լույս կա, որը փրկության հույս է տալիս»:

Ընդգծելով մեծն նկարչի՝ ջրի թափանցիկությունն ու ալիքների փրփուրը զարմանալիորեն պատկերելու հատկությունը՝ Լևանդովսկին նշեց, որ Այվազովսկին կարծես ապրում էր ջրի տարերքով եւ զգացումները փոխանցում կտավին. «Նա իր աշակերտների առջեւ երկու ժամում կարողանում էր առանց նախապատրաստվելու մեծ նկար նկարել»: Լևանդովսկին նաեւ ասաց, որ Այվազովսկին 7 անգամ այցելել է Օսմանյան կայսրություն, իսկ սուլթանները նրան մեծ պատվով են հյուրընկալել: Այդ ընթացքում Հովհաննես Այվազովսկին ներկայիս Ստամբուլի մոտ 200 կտավ է ստեղծել: «Դրանք Ստամբուլը պատկերող լավագույն կտավներն են: Հայ վարպետներն են կառուցել նաեւ Ստամբուլի լավագույն մզկիթներն ու շինությունները»,-փաստեց միջոցառման նախաձեռնող-կազմակերպիչ թուրքական «Բոյուտ» հրատարակչության ներկայացուցիչ,  գրքերի հեղինակ Բյուլենթ Օզուքանը՝ նկատի ունենալով Պալյանների ճարտարապետական գլուխգործոցները:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

«Մենք հավատում ենք, որ արվեստի լեզուն անկախ ամեն ինչից միավորում է բոլորին եւ խաղաղություն բերում»,- հավելեց Բյուլենթ Օզուքանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Նշենք, որ Ռոմանտիզմի ժամանակաշրջանի ամենահայտնի գեղանկարչի կտավների թվային ցուցահանդեսը մինչ այդ կայացել է նաեւ Անկարայում, Թեոդոսիայում, Նյու-Յորքում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031